Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հայաստանցիներն իրենց տարրական իրավունքների համար չեն պայքարում

Հայաստանցիներն իրենց տարրական իրավունքների համար չեն պայքարում
16.01.2024 | 17:11

Ամեն օր հարյուր հազարավոր մարդիկ են այցելում Երևանի սուպերմարկետներ, բանկերի մասնաճյուղեր։ Այդ այցելուները տարբեր տարիքի,առողջական վիճակի են, նրանցից ոմանք ամեն պահ կարող են զուգարանի կարիք ունենալ, սակայն բանկերում, սուպերմարկետներում հաճախորդների համար զուգարաններ չկան։ Հաճախորդների կողմից նման պահանջ չի ներկայացվում, դրանք չեն գործարկվում։ Հայաստանի պետական, մասնավոր շատ հիմնարկներում զուգարանների դռները փակ են, դրանց բանալիները ունեն միայն այդ հիմնարկների աշխատողները։ ԱՄՆ-ում ցանկացած հիմնարկ, եթե բոլորի համար բաց զուգարան չունի, ստուգողների կողմից փակվում է։ Հայաստանցիներն իրենց տարրական իրավունքների համար չեն պայքարում,նրանք ինչպե՞ս կարող են պայքարել Արցախի, Հայաստան պետության, մեր ինքնիշխանության համար։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5474

Մեկնաբանություններ